1185049-bradpittandangelinajolie-1474383364Araratnews.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին երեխաներից գաղտնի հանդիպում են. հաղորդում է Hollywood Life լրատվակայքը:

«Բրդեը և Էնջին հիմա գաղտնի են պահում են իրենց վերսկսված հարաբերությունները, քանի որ չեն ցանկանում շփոթության մեջ գցել երեխաներին: Երեխաների բարեկեցությունն առաջնահերթություն է նրանց համար»,- զույգի մտերիմներից մեկի խոսքը մեջբերում է լրատվակայքը՝ հղում կատարելով Life & Style-ին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո կտրականապես հրաժարվել էր ալկոհոլ և մարիխուանա օգտագործելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել