Պատմությունը երբեք չի մոռանում մարդկանց, սակայն վերջիններիս անունները կամ անհատականությունները աշխարհին կարող են այդպես էլ անհայտ մնալ: Հետաքրքիր է, չէ՞, ինչպես են պատմական ամենահայտնի լուսանկարներում պատկերված մարդիկ՝ դեռևս անհայտ մեզ:

1. Տղամարդն ընդդեմ տանկերի

Տյանանմենի հրապարակում տանկերի դիմաց անվախորեն կանգնած տղամարդու լուսանկարն արվել է 1989 թ. Ջեֆ Վայդեների կողմից: Չինական զորքեըը հարձակվել էին հրապարակի ցուցարարների վրա, իսկ այս մարդը տեղից չէր շարժվում և անգամ փորձում էր բարձրանալ տանկերից մեկի վրա: Վայդեները գրեթե համոզված էր, որ այս մարդը մահացած է: Վերջինս զինված չէր, հասարակ քաղաքացի էր, որը վերադառնում էր խանութից, սակայն նրա դիմադրությունը նրան անմահ դարձրեց:

2. Հիրոսիմայի աստիճանների ստվերը

Հիրոսիմայի միջուկային ռմբակոծությունը պատճառ դարձավ 70 հզ մարդկանց մահվան. նրանցից շատերը ողջ-ողջ այրվեցին: Ձեռնափայտով մարդը, որն, ամենայն հավանականությամբ, բարձրանում էր աստիճաններով, այրվել է վայրկյանների ընթացքում, և նրա մարմինը թողել է իր ուրույն «ուրվագիծը»: Այդ «միջուկային ստվերները» հիշեցնում են այն մասին, որ մի առավոտ ճապոնական խաղաղ քաղաքը ոչնչացվեց: Այս տղամարդու ստվերը դարձել է միջուկային ողբերգության խորհրդանիշը:

3. Վիննիցայի վերջին հրեան

1940-ականների սկզբին՝ Երկրորդ համաշխարհայինի ամենաթեժ պահին, նացիստները ցեղասպանություն գործեցին հրեաների հանդեպ՝ վերացնելով նրանց ողջ Եվրոպայից: Այս լուսանկարն արվել է 1941 թ. և հայտնի է «Վիննիցայի վերջին հրեան» անունով (այդպես է մակագրված լուսանկարը): Այստեղ ցուցադրված է հրեայի գնդակահարությունը, որից առաջ նացիստները Վիննիցայում նույն կերպ սպանել են նաև 28 հզ հրեաների: Հսկայական գերեզմանոցի ծայրին նստած է անօգնական տղամարդը, ում դեմքին ոչ մի էմոցիա չկա, և նրան ոչինչ չի մնում անելու՝ բացի սեփական ճակատագիրն ընդունելուց:

4. Պարող մարդը

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկանց ծանոթ շատ լուսանկարներ է թողել, որոնք խորհրդանշում են մարդկային ձգտումն առ սեր և խաղաղություն: Այս կադրերում անհայտ տղամարդ է պատկերված, որը բարձր տրամադրությամբ պարում է Սիդնեյի փողոցներից մեկում պատերազմի ավարտից հետո: 2005 թ. այս լուսանկարը դրոշմեցին անգամ ավստրալական դրամի վրա: Սակայն թե ով էր նա, այդպես էլ չպարզվեց:

5. Ճապոնիայի կապիտուլյացիայի օրը

Եվս մեկ հայտնի լուսանկար, որն անվանվում է «Ճապոնիայի դեմ հաղթանակի օրը» կամ «Համբույր»: Այստեղ պատկերված են անծանոթ նավաստի և բուժքույր, որոնք գրկախառնված համբուրում են իրար: Մի քանի մարդիկ հայտարարել են, որ հենց իրենք են այս լուսանկարում, սակայն հավաստի տվյալներ մինչ օրս չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել