Մարդու միջին հասակը համարվում է 160-180 սանտիմետրը, բայց պատմության ընթացքում ծնվել են այնպիսի հսկաներ, որոնց հասակը հասել է մինչ անգամ 270 սանտիմետրի:
1. Ներկայումս աշխարհի ամենաբարձրահասակ մարդը թուրք Սուլթան Քյուսենն է, ում հասակը 250 սմ է: 2010 թվականին նրա օրգանիզմից վիրահատական միջամտությամբ հեռացվեց հիպոֆիզը, որպեսզի դադարի աճի հորմոնի արտադրությունը:
2. Չինուհի Յաո Դեֆենի հասակը 233 սմ էր, և նա, ինչպես բազմաթիվ այլ հսկաներ, ուներ հիպոֆիզի քաղցկեղ: Նա մահացավ 40 տարեկան հասակում:
3. 241 սմ հասակով Ջինլիան մինչ այսօր համարվում է երբևէ ապրած ամենաբարձրահասակ աղջիկը, ով ողնաշարի թեքվածության պատճառով չէր կարողանում ուղիղ կանգնել: Բժիշկներն ասում էին, որ ուղիղ կանգնելու դեպքում նրա հասակը 249 սմ կլիներ: Նա մահացավ 17 տարեկան հասակում:

4. Ռոգան անունով այս տղան, ում հասակը 264 սմ էր, ամենաբարձրահասակ աֆրոամերիկացին է: Ծնվել է 1868 թվականին, ԱՄՆ Թենեսի նահանգում: Մինչ 13 տարեկանը նրա մոտ ոչ մի արտառոց բան չէր նկատվում, սակայն դրանից հետո նկատվեց հասակի կտրուկ աճ:
5. Սենդի Ալենը ամենաբարձրահասակ ամերիկուհին էր, ում հասակը 235սմ էր: Հարցազրույցներից մեկում նա նշել է. «Եթե այսքան բարձրահասակ չլինեի, ապա կամուսնանայի և միլիոնավոր երեխաներ կունենայի»: Առողջական խնդիրների պատճառով մահը վրա հասավ 50 տարեկան հասակում:

6. Էդուարդ Բոպրեն ծնվել է 1881 թվականին, Գերմանիայում: 17 տարեկանում նրա հասակն արդեն 251սմ էր և կարողանում էր բարձրացնել 400կգ կշռող ձիերի: Դժբախտաբար, հիպոֆեզի հետ կապված առողջական խնդիրների պատճառով նա մահացավ, երբ 23 տարեկան էր:

7. Ռոբերտ Փերշինգը ծնվել է 1918 թվականին և ծնունդից ընդամենը մի քանի օր անց բժիշկներն ասացին, որ նա հսկա է դառնալու: 6 տարեկանում նա իր ծնողներից երկու անգամ ավելի բարձրահասակ էր: Ռոբերտը մահացավ 22 տարեկանում, երբ հասակը 271սմ էր:

8. Բրոք անունով այս տղան ապրում է ԱՄՆ Միչիգան նահանգում: Նա ունի շատ հազվադեպ հանդիպող Sotos սինդրոմ, ինչի պատճառով տղայի հասակը տարեկան ավելանում է 15սմ-ով: Այս պահին նրա հասակը 233սմ է: Բրոքի համար հագուստ և կոշիկ գտնելն իսկապես մեծ բեռ է իր ծնողների համար, քանի որ ստիպված են լինում ամեն անգամ անհատական պատվերներ անել, ինչը, իհարկե, մեծ գումարներ է պահանջում:

9. Մարոկկոյում ապրող Բրահիմ Թաքիուլլահն այս պահին աշխարհում երկրորդ ամենաբարձրահասակ մարդն է՝ 248սմ հասակով: Բացի այդ՝ նա ունի աշխարհում ամենամեծ ոտնաթաթերը. կրում է 58 համարի կոշիկներ, որոնցից ոչ մի խանութում չեք կարող գտնել:




