Instagram-ում, PicsArt-ում և այլ սոցիալական հարթակներում հազարավոր օգտատերեր տեղադրում են նորաոճ  #Dispersion հեշթեգով թրենդային նկարներ: Ըստ նոր թրենդի՝ նկարի մի մասը կամ այն ամբողջությամբ բաժանված է փոքր եռանկյունների։

Նայելով այսպիսի նկարներին՝ թվում է, թե այն խմբագրման բարդ հնարքների արդյունք է, այնինչ PicsArt հավելվածի դիսպերսիոն գործիքը հնարավորություն է տալիս  ընդամենը մեկ գործողությամբ նկարը (կամ նկարի ցանկացած հատված) մասնիկների բաժանելու այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում: PicsArt-ի այս նոր գործիքի շնորհիվ լուսանկարների խմբագրման սիրահարներն օրեցօր հրապարակում են ամենաանհավանական լուծումներով նկարներ: Դրանում համոզվելու համար սոցիալական ցանցերում փնտրեք #Dispersion հեշթեգով նկարները:

Դիսպերսիոն գործիքը գտնվոմ է PiscArt հավելվածի ֆոտոխմբագրման գործիքների բաժնում (toolbox): Անհրաժեշտ է նկարի վրա նշել այն հատվածը, որը ցանկանում եք խմբագրել, ապա սեղմել dispersion հրահանգը:

PicsArt-ը ֆոտոխմբագրման առաջատար անվճար հավելվածներից է, որն արդեն ունի շուրջ 400 միլիոն ներբեռնում: PicsArt-ն օգտատերերին առաջարկում է ստեղծագործական բազմաթիվ հնարքներ ու գործիքներ, այդ թվում՝ ֆոտոշոփի այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ crop, cutout, brush, clone և այլն:

Ներբեռնեք PicsArt անվճար հավելվածը iOS, Android եւ Microsoft հեռախոսների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել