Նյու Յորքում բնակվող ֆլորիստ-ոճաբան Լյուիս Միլլերը նպատակ է դրել իր առջև հարազատ քաղաքը ավելի էմոցիոնալ և գեղեցիկ վայր դարձնել, ինչի համար էլ որոշել է զանազան ծաղիկներ օգտագործել։

Վերջին մի քանի ամիսների ընթացքոմ Մանհեթեն շրջանի տարբեր հատվածներում նա ծաղիկների կոմպոզիցիաներ է տեղադրում՝ որպես ծաղկաման օգտագործելով աղբամանները։ Միլլերի այս գաղափարն արդեն $10.000-ից ավել գումար է արժեցել նրա համար, սակայն վերջինս պատրաստվում է էլ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատանքը։

Ծաղիկներով զարդարվել են նաև շատ արձաններ և հուշահամալիրներ. նմանատիպ ակցիան շատ է դուր եկել Նյու Յորքի բնակիչներին։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել