Image result for ելքԸնտրակաշառքը էս պահին Հայաստանում աշխատող միակ ու արդյունավետ քաղաքական ծրագիրն ա, ու միակ փոխշահավետ պայմանագիրը ՀՀ քաղաքացի-ընտրողի ու քաղաքական ուժի միջև:
Եվ եթե որևէ քաղաքական ուժ իրեն հասանելի ձևերով կամ ձևակերպումներով գնում ա ընտրակաշառքի, այսինքն՝ ընտրողին առաջարկում ա փոխշահավետ պայմանագրի իր տարբերակը, դա սովորական քաղաքական պրագմատիզմ ա, քաղաքական հաշվարկ, որի համար պետք ա տվյալ քաղաքական ուժին ոչ թե քարկոծել, այլ մի բան էլ խոստովանել արագորեն քաղաքական իրավիճակին հարմարվելու ու սեփական զինանոցով հանդես գալու ունակությունը:
Էս պահին մենակ չեմ հասկանում էն հիստերիկ մեթոդոլիգիան, որով ԵԼՔ-ը փորձում ա հերքել ընտրողի հետ փոխշահավետ պայմանագրի սեփական տարբերակը առաջարկելու փաստը: Երևի պատճառը «ընտրակաշառք» վարկաբեկված եզրույթն ա, բայց մեծ հաշվով տնտեսական զարգացման հնգամյա ծրագիրն էլ ընտրակաշառք չի՞, ուղղակի ոչ-քեշ տարբերակով ու ավելի երկաժամկետ կտրվածքով:
Նենց որ, կարծում եմ՝ ընտրակաշառք երևույթը մեզ մոտ ոչ թե պետք ա ապարդյուն փորձել արմատախիլ անել, այլ ուղղակի վերաիմաստավորել: Դրանից հետո գուցե լուրջ տրանսֆորմացիաներ լինեն քաղաքական ուժ-ընտրող հարաբերությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել