Կոնվերս բանկը կարևորում է երիտասարդներին համապարփակ, նրանց պահանջներին համապատասխան ծառայությունների մատուցումը և իր ուսանող հաճախորդների համար գործարկում է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիան: 

«Ակցիայի շրջանակներում՝  մինչև  01.07.2018թ.-ը, քարտերով 500 հազար և ավելի դրամի անկանխիկ գործարքներ կատարած   ուսանողները հնարավորություն կստանան Կոնվերս բանկում ստանալու հիփոթեքային վարկ՝  գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով»,- ասացին բանկում՝ հավելելով, որ ակցիայի շրջանակներում ուսանողներին մինչև 400 հազար դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով  վարկային սահմանաչափով MC Standard պլաստիկ քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի: Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվելու:

Բացի այդ՝ «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասնակից ուսանողական զույգերը մեկի գերազանց առաջադիմության պարագայում կստանան նվեր քարտ (Visa Classic կամ Master Standard) 150.000 ՀՀ դրամ վարկային սահմանաչափով:

«Ակցիայի շրջանակում ուսանողներին նաև բանկային ոլորտում ուսուցման ու վերապատրաստման հնարավորություն կընձեռնվի: Մասնավորապես՝ ակցիայի առավել ակտիվ մասնակիցները պրակտիկ ուսուցում կստանան բանկում, ոմանք էլ կգրանցվեն Կոնվերս բանկի մարդկային ռեսուրսների պահուստում՝ հետագայում աշխատանքով ապահովման հնարավորությամբ»,- եզրափակեցին Կոնվերս բանկում:

Ակցիայի մանրամասներին և բուհերի ցանկին կարող եք ծանոթանալ https://conversebank.am/hy/credithistory/   հղմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել