Artsakhpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրապետության Նախարարների խորհրդի վերջին նիստն է անցկացրել Ելիսեյան պալատում:

Կառավարությունը վերջին նիստն է գումարել նրա պաշտոնաթողությունից առաջ եւ հավաքվել է ամբողջ կազմով. խորհրդի նիստին մասնակցել են բոլոր 17 նախարարները եւ 20 պետական քարտուղարները: 

 «Կառավարությունը միաձայն շնորհակալություն եւ երախտագիտություն է հայտնել հանրապետության նախագահին նրա աշխատանքի համար, որը նա վերջին հինգ տարվա ընթացքում կատարել է ինչպես երկրում, այնպես էլ միջազգային ասպարեզում»,-նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը: 

 Օլանդն ինքը Ելիսեյան պալատի շեմին ջերմորեն հրաժեշտ է տվել նախարարների կաբինետի բոլոր անդամներին, բայց նիստի ավարտին ելույթ չի ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել