Araratnews.am-ը գրում է.

Без названия

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ. հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Կողմերի միջև հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը մայիսի 10-ին:

«Այո, նախատեսված է ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպումը»,- հայտնել են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Ավելի վաղ, Սպիտակ տունը նույնպես հաստատել էր Թրամփի և Լավրովի միջև հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել