Երբ քո ոճը խոսուն է, այլևս բառ անգամ ասելու կարիք չի լինում: Կանայք և աղջիկները մեծ ուշադրություն են դարձնում տղամարդկանց զգեստապահարանին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում տղամարդկանց զգեստապահարանի 9 իր, որ խենթացնում են բոլոր աղջիկներին:

1. Իսկապես լավ կոշիկներ

Կանայք և աղջիկները շատ մեծ ուշադրություն են դարձնում կոշիկներին: Նրանք գիտեն, որ տղամարդու կոշիկների գույնը պետք է լինի տաբատի գույնի կամ ավելի մուգ երանգի (իհարկե, կան առանձնահատուկ բացառություններ, բայց սա կարևորագույն կանոնն է):

2. Henley շապիկ

Henley շապիկները մշտապես նորաձև են: Դրանք լայն տարածում ունեն հոլիվուդյան աստղերի շրջանում:

3. Սպիտակ շապիկ և կապույտ ջինսեր

Սա արդեն կլասիկ դարձած համադրություն է: Այն շատ գեղեցիկ է և գրավիչ:

4. V-աձև բացվածք

Կանանց պարզապես դուր են գալիս այս բացվածքով շապիկները: Դրանք տղամարդուն կոկիկ տեսք են հաղորդում:

5. Շապիկի ծալած թևեր և նեղ փողկապ

Սա չափազանց գրավիչ և սեքսուալ համադրություն է: Աղջիկները պարզապես խենթանում են:

6. Ճիշտ նստող կոստյում

Այս դասական կերպարը երբեք դուր չի գա նորաձևությունից: Ավելին՝ ցանկացած կին և աղջիկ, անկախ ամեն բանից, միշտ էլ նախապատվությունը տալիս են կոստյումով տղամարդկանց: Սա չափազանց գրավիչ է:

7. Հետաքրքիր աքսեսուարներ

Աքսեսուարները փոքրիկ դետալներ են, որոնք ամբողջականացնում են կերպարը և յուրահատկություն պարգևում դրանք կրողին:

8. Գլխարկներ

Գլխարկը կարող է լիովին փոխել տղամարդու կերպարը: Ինչպես ճիշտ գլխարկը կարող է տեսքն ավելի շահեկան դարձնել, այնպես էլ անհաջող ընտրությունը կարող է ամեն բան փչացնել, այնպես որ, հարկավոր է լրջորեն վերաբերվել գլխարկի ընտրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել