1. Դուք ուզում եք ձեր ողջ կյանքն անցկացնել զովացուցիչ ըմպելիքներ վաճառելո՞վ, թե՞ ուզում եք փոխել աշխարհը:

  2. Ես վստահ եմ, որ հաջողակ ձեռնարկատերերին անհաջողակներից առանձացնում է առաջինների համառությունը:

  3. Դուք չեք կարող պարզապես հարցնել սպառողներին, թե ինչ են նրանք ուզում, քանի որ մինչ դուք կստեղծեք այն, ինչ նրանք ուզում են, նրանք կսկսեն այլ բան ուզել:

  4. Հիմնականում մարդիկ չեն հասկանում՝ ինչ են ուզում, մինչ դուք նրանց դա ցույց չեք տալիս:

  5. Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կփոխանակեի Սոկրատի հետ հանդիպելու հնարավորության հետ:

  6. Ես միակ մարդն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում քառորդ միլիարդ կորցնել: Դա շատ լավ է նպաստում անհատականության ձևավորմանը:

  7. Մեկ անգամ Պաբլո Պիկասոն ասել է. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, հանճարները՝ գողանում»: Մենք երբեք չենք ամաչել գողանալ ուրիշների հանճարեղ մտքերը:

  8. Գիտե՞ք՝ որ կարգախոսով եմ ես առաջնորդվում. «Դուք երբեք չեք իմանա, թե ինչ էիք փնտրում, մինչև չգտնեք այն»:

  9. Իմաստ չկա գործի ընդունելու խելացի մարդկանց և թելադրելու նրանց՝ ինչ անեն: Մենք գործի ենք ընդունում խելացի մարդկանց, որպեսզի նրանք մեզ ասեն, թե ինչ անենք:

  10. Երբ ես գումար չէի ունենում, նստում, մտածում էի, այլ ոչ թե վազում աշխատելու: Գաղափարը ամենաթանկ ապրանքն է ողջ աշխարհում:

  11. Սխալներ չգործել նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով:

  12. Ձեր ժամանակը սահմանափակ է, մի վատնեք այն այլոց կյանքով ապրելու վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել