ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը տեսաձայնագրություն է տարածել, որում պատկերված է «ռուս գնդապետի» մահապատիժը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հաղորդում է SITE Intelligence Group-ը, որը զբաղվում է իսլամական կայքերում հրապարակումների մոնիթորինգով:

Հոլովակում ԴԱԻՇ-ը հայտարարել է ռուսական զորքերի դեմ հաջող մարտի մասին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնում է նոր ահաբեկչություններով:

Տեսաձայնագրության երկրորդ հատվածում ահաբեկիչը կտրում է պատանդի կոկորդը, որին կոչում է «գնդապետ Եվգենի Պետրենկո»: Նշվում է, որ նա Սիրիայում և Իրաքում գտնվել է 2016թ. ի վեր:

Ինչպես ենթադրում է SITE-ը, հոլովակը նկարահանվել է Ռաքքայում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: Reuters-ի փոխանցմամբ՝ տեսաձայնագրության իսկությունը և սպանվածի ինքնությունը ճշտելը հնարավոր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել