Operativ.am-ը գրում է․

Image result

Ռուսաստանում բենզինի գները համընկնում են Միացյալ Նահանգներում բենզինի գնի հետ: ՌԴ-ում մեկ լիտր բենզինն արժե 69 ցենտ, ԱՄՆ-ում՝ 68: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն՝ հղում տալով «Deutsche Bank»-ին:

Բենզինի ամենաբարձր գինը շարունակում է մնալ Հոնկոնգում՝ 1.91 դոլար մեկ լիտրի համար: Առաջնորդների տասնյակում են Եվրոպայի երկրները: Լրատվամիջոցները հաղորդում են, որ ամենաէժան բենզինը Ինդոնեզիայում է (59 ցենտ) և Մալայզիայում (47 ցենտ): Վերլուծաբանները նշում են, որ համեմատության համար վերցվել են միայն մեծ քաղաքներում եղած գները:

Նախօրեին Ռուսական վիճակագրական ծառայությունը հաղորդել է բենզինի գների հերթական բարձրացման մասին: Մայիսի մեկին այն աճել է մեկ լիտրի համար 37.44 ռուբլով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել