Armlur.am-ը գրում է.
 «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ»,«No comment» հումորային նախագծերից, մի շարք գեղարվեստական ֆիլմերից հայտնի, Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հունիսի սկզբից կմեկնարկեն «Սուպեր մամա 2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները․«Էլի ընդգրկված եմ կինոնկարում՝ նույն կերպարով։ Կարծում եմ՝ ֆիլմի 2-րդ մասը նույնքան հետաքրքիր կլինի, որքան առաջինը, այն էլի կլցնի կինոթատրոնները հանդիսականով․կան սյուժետային փոփոխություններ, որոնք էլ ավելի կհետաքրքրացնեն ֆիլմը»,- ասաց նա։
 Խոսելով նոր դերերից՝ Անդրանիկը նշեց, որ Նարեկ Դուրյանի հիմնադրած եւ նրա կողմից ղեկավարվող «Բոհեմ» թատրոնում բեմադրվել է «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը, որտեղ ինքը մարմնավորում է ոստիկանի․«Հումորով ենք մոտեցել ոստիկանի կերպարին՝ առանց վարկաբեկելու նրան»,-նշեց դերասանը։ Նա, դեռեւս առանց մանրամասներ հայտնելու, հավելեց, որ ընդգրկված է նաեւ մեկ այլ հետաքրքիր նախագծում, որը կներկայացվի օնլայն տիրույթում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել