Armlur.am-ը գրում է.
 Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2014 թվականի հուլիսի 11-ից մինչեւ 2016թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված գումարտակի հրամանատարական դիտակետի անձնակազմին հատկացված դիզելային վառելիքի մետաղյա տարայից ռետինե խողովակի միջոցով քաշելու եւ 20 լիտր տարողությամբ 2 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելու եղանակով պարբերաբար գողացել է դիզելային վառելիք:
 Նույն զորամասի ժամկետային զինծառայող Գեւորգ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվար ամսին՝ քննությամբ չպարզված օրը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի աջ բաքից ռետինե խողովակի միջոցով քաշելու եղանակով գողացել է 20 լիտր բենզին, վաճառելու համար տվել է պայմանագրային զինծառայող Մհեր Շահնազարյանին եւ մի քանի օր հետո դրա դիմաց նրանից ստացել է 6 հազար դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել