Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի կնոջ ելույթը «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի բացման արարողությանը բուռն քննարկումների պատճառ է դարձել համացանցում:

Ողջույնի խոսքում Մարինա Պորոշենկոն Եվրատեսիլի մասնակիցներին և հյուրերին անգլերենով շնորհավորել է մրցույթի բացման կապակցությամբ:

Համացանցի օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել. նրանց մի մասին դուր է եկել նախագահի կնոջ ելույթը, մյուս մասն էլ խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի առաջին տիկնոջը: «Ավելի լավ է՝ նա իր լեզվով խոսեր: Արտասանությունն ուղակի սարսափելի է»,- գրել է Lidiya Rubchyk-Cogles անունով օգտատերը:

Նշենք, որ նախօրեին Կիևում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2017»-ի բացման պաշտոնական արարողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել