Երկուշաբթի օրվանից սկսած՝ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույսի» եթերում հաղորդավարական նոր համալրում է եղել: Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը և Սաթենիկ Հազարյանը համալրել են հաղորդման կազմը: Այսուհետ, Սիմա Բաղդասարյան և Մհեր զույգից բացի, եթերից բարի լույս կմաղթի Լուսինե Թովմասյան և Ավո Խալաթյան զույգը: Իսկ Սաթենիկ Հազարյանը հեռուստադիտողների հետ կկիսվի համեղ ուտեստների բաղադրատոմսերով:

«Երբ առաջարկը ստացա, ինձ տասը րոպե էր հարկավոր հասկանալու համար՝ արդյոք կկարողանամ վարել, թե ոչ: Ամուսնուս հետ խորհրդակցեցի և ընդունեցի առաջարկը,- նշում է Լուսինեն, ով, ի դեպ, հեռուստատեսությունում աշխատելու առաջին փորձն է կատարում:- Կարծում եմ՝ հեռուստադիտողին կկարողանամ փոխանցել լավ տրամադրություն և հետաքրքիր էմոցիաներ»:

 

Սաթենիկ Հազարյանն այսուհետ կվարի «Բարի լույս»-ի խոհանոցի բաժինը և  հեռուստադիտողներին կառաջարկի համեղ ուտեստների բաղադրատոմսեր: «Ուրախ եմ, որ աշխատելու եմ «Բարի լույսի» թիմի հետ։  Չեմ բացի փակագծերը, թե ինչ է սպասվում, բայց բոլորին դուր կգա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել