Araratnews.am-ը գրում է.

obama21

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսի անդամներին չչեղարկել առողջապահության ոլորտի բարեփոխումները, որոնք նա համարում է իր նախագահական երկու պաշտոնավարման ժամկետների ամենակարևոր ձեռքբերումը:

«Ես հուսով եմ, որ Կոնգրեսի ներկա անդամներն ընդունում են, որ քիչ քաջություն է հարկավոր օգնելու նրանց, ովքեր առանց այն էլ ազդեցիկ են և հզոր, սակայն շատ ավելի մեծ քաջություն է հարկավոր պաշտպանելու խոցելիների, հիվանդաների ու թույլերի իրավունքները»,­-Բոստոնում հայտարարել է Օբաման:

Նա հույս է հայտնել, որ նման քաջություն դեռ հնարավոր է: Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները մեծամասամբ քվեարկել են Obamacare անունով հայտնի օրենքների համալիրը նոր նախաձեռնությամբ փոխարինելու օգտին: Այժմ նոր օրինագիծը պետք է քննարկի Սենատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել