Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր՝ մայիսի 8-ին, տարածել է հայտարարություն, ըստ որի՝ միջազգային կազմակերպություններից պահանջում է, որ նրանք ճնշումներ գործադրեն Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը խաղաղ ճանապարհով «հանձնի» Արցախը: Ադրբեջանի ԱԳՆ-ն միտումնավոր այս հայտարարությունը տարածում է հենց Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ:

Ադրբեջանը այս քայլով փորձում է իրեն որպես խաղաղարար պետություն ներկայացնել, ով իբր չի ցանկանում պատերազմ: Սակայն ընդամենը մեկ օր առաջ՝ մայիսի 7-ին, երեկոյան նույն այս պետության ՊՆ-ի ահաբեկիչները գնդակոծում էին Բաղանիս գյուղը, այդ կերպ փորձում էր սադրելով հայկական բանակի զինվորներին, որոնց կողմից հաշված րոպեների ընթացքում պատասխան ստանալուց հետո կրակոցները դադարել էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել