BlogNews-ի ընթերցողներից մեկը զրուցել է «Մերժվածը» («Uttaran») հնդկական սերիալի դերակատարներից մեկի հետ:
Կցանկանայի՞ք նկարահանվել որևէ հայկական ֆիլմում:
Եթե առաջարկներ լինեն, մեծ հաճույքով, բայց ոչ հիմա:
Չե՞ք ցանկանում գալ Հայաստան:
Եթե գամ Հայաստան, պետք է ունենամ աշխատանք, բայց շատ կցանկանայի գալ, քանի որ շատ եմ լսել Հայաստանի մասին, և շատ է հետաքրքրել:
Եթե ունենան գործնական առաջարկներ, ինչպե՞ս կարող են կապվել Ձեզ հետ:
Կարող են գրել իմ պրոդյուսեր Կարան Բհատյային (Karan Bhatia) ֆեյսբուքով, և անշուշտ կստանան պատասխան:
Ի՞նչ ֆիլմերում ու սերիալներում եք նկարահանվում:
Ես նկարահանվում եմ կարճամետրաժ ֆիլմերում, Web սերիալներում:
Դուք հայտնի եք որպես «Uttaran» սերիալի մեջ Վիրի եղբայր, ով բացասական դեր է տանում սերիալում, ի՞նչ կասեք դրա մասին:
Իմ բացասական կերպարը ֆիլմից դուրս շատ դրական է: Ես սիրում եմ ինձ շրջապատող մարդկանց: Սերիալում ես ուղղակի խաղում եմ իմ դերը, իսկ կյանքում ամեն ինչ այլ է:
Եվ վերջին հարցը՝ ի՞նչ կուղղեիք Ձեր հայ երկրպագուներին:
Խոսքերս չեմ կարող դասավորել այնպես, որ արժանի լինի իմ հայ երկրպագուների սիրուն, բայց ուզում եմ ասել նրանց, որ ես միշտ կմնամ իրենց կողմից սիրված և կփորձեմ այդ սերն ավելի ամրապնդել:
Հարցազրույցը՝ Անահիտ Բայրախտարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել