Image result for usa-israelՈ՞նց անենք՝ մեր դաշնակիցն էլ մեզ սենց լավ նայի :)

ԱՄՆ-ի սենատը հաստատել է ընթացիկ տարվա ընթացքում նախատեսված արտաքին ֆինանսական աջակցության հատկացումների ցանկը: Ըստ այդմ՝ միայն Իսրայելին բաժին է հասնում, ընդհանուր առմամբ՝ շուրջ 3,2 մլրդ դոլարի աջակցություն, որից 3,1 մլրդը՝ պաշտպանական նպատակներով: Այս ամենամյա օգնությունը ցուցաբերվում է սկսած 1979 թ.՝ Իսրայելաեգիպտական հաշտության պայմանագրից հետո, իսկ 3 մլրդ-ի սահմանաչափը գերազանցվել է դեռևս 1985թ.։ Այս տարվա աջակցությունը վերոնշյալ ծրագրի եզրափակիչ հատվածի (2008-2017թթ.) վերջին հատկացումն է:
Բացի վերոնշյալից՝ ևս 600,7 մլն դոլար տրամադրվելու է ամերիկա-իսրայելական համատեղ ՀՀՊ համակարգերի մշակման, 42,5 մլն-ը՝ դարձյալ երկկողմանի տեխնոլոգիական համագործակցության և հատկապես «ահաբեկչական թունելների» դեմ պայքարի նպատակներով, ինչպես նաև՝ ևս հավելյալ 75 մլն դոլար՝ պաշտպանական ոլորտի այլ խնդիրների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել