Operativ.am-ը գրում է․

Image result

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարող Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը ջերմ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդել է Էմանուել Մակրոնի շտաբը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Figaro» թերթին:

Թերթի տվյալներով՝ Մարին Լե Պենը ճանաչել է իր պարտությունը նախագահական ընտրությունում:

Ավելի վաղ հայտին էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցնում իր մրցակից Մարին Լե Պենից: Նա հավաքում է ձայների 65.5-ից 66.1%-ը:

Ֆրանսիացի փորձագետներն իրենց հերթին վստահ են, որ Մարին Լե Պենը ի սկզբանե ոչ մի շանս չուներ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Wikileaks»-ը հայտնել է, որ Բարաք Օբաման, լինելով ԱՄՆ նախագահի պաշտոնին, խառնվել է Ֆրանսիայի նախընտրական մրցավազքին՝ հօգուտ «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել