Картинки по запросу գագիկ համբարյանԱդրբեջանի իշխանություններն այսօր հայտարարություն են տարածել,ըստ որի երկրում ձերբակալվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, որը համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ և նպատակադրվել ահաբեկչական գործողություններ կազմակերպել Ադրբեջանի տարածքում՝հատկապես Թարթարի շրջանում և Բաքվում... Հայտարարությունից պարզվում նաև,որ այդ անձանց դեմ քրեական գործեր հարուցվել են դեռ մայիսի 3-ին,որի մասին մինչև հիմա պաշտոնական Բաքուն լռում էր...Լռում էր,քանի որ ժամանակ էր պետք Իլհամ Ալիևին,որ մի նոր շոու կազմակերպի..
Իսկ այդ շոուն "Ահաբեկիչ հայերը և դավաճան ադրբեջանցիները" վերնագրով արդեն է ալիևյան ԶԼՄ-ների միջոցով մատուցվում ադրբեջանցիներին...Որքան կարելի է կռահել ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքից,նրանք վաղուց էին պատրաստվել այսօրվա հաղորդագրության հրապարակմանը,քանի որ ընդամենը րոպեներ անց ադրբեջանական ԶԼՄ-ները ողողված էին "հայ ահաբեկիչների և նրանց ազերի գործընկերների" գործունեության բացահայտման և Իլհամ Ալիևի հիանալի աշխատանքով,որի արդյունքում Ադրբեջանը փրկվեց...Ալիևի սցենարը վերցված է բոլիվուդյան էժանագին "բոևիկներից"...
Իմ կարծիքով Ադրբեջանում վաղուց ինչ-որ բան այն չէր...Այդ ամենը կապված է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ,որի ցմահ գահակալումը,իմ կարծիքով,ոտքի է հանել որոշ ուժերի,որոնք էլ փորձում են ձերբազատվել Ալիևյան կլանի ամենաօդիոզ ֆիգուրից՝Իլհամ բաբայից...Իսկ ավելի ճիշտ,Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձ են կատարվել,որը կանխվել է իշխանությունների կողմից... Հիշեցնեմ,որ աս աառջին դեպքը չէ...
Այսօրվա դեպքերը "սկսվել "են մարտին...Այս տարվա մարտի 28-ին ազերիական AzeriDefence-ն կայքը հրապարակել էր մի հետաքրքիր տեղեկություն,ըստ որի ապշերոնյան բռնապետի հրամանով պաշտոնանկ էին արվել ադրբեջանական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ..Չնայած,նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը,բայց լավատեղյակ ԶԼՄ-ները շարունակում էին պնդել,որ գորխից ազատվածների թվում են Ադրբեջանի բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը,Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Էլբրուս Օրուջևը,Գլխավոր շտաբի աշխատակից,գնդապետ Մուրադ Համիդովը և այլն...
Երկու օր էլ Ադրբեջանի,Հայաստանի և Արցախի ՊՆ-ները փոխադարձ մեղադրանքներով են հանդես գալիս...Ադրբեջանը հայկական կողմերին մեղադրում է Թարթարի ուղղությամբ ինչ-որ գործողություններ իրականացնելու մեջ,որը կոշտ արձագանք գտավ Երևանում և Ստեփանակերտում...Իսկ հայկական կողմերը բացահայտեցին,որ ադրբեջանական դիրքերում տեղի են ունենում տարօրինակ բաներ.ազերիները միմյանց վրա են կրանում...Ի դեպ,պաշտոնական Բաքուն այդպես էլ չհերքեց հայկական կողմերի այս հայտարարությունը,ընդունելով,որ ադրբեջանական դիրքերում իրոք տեղի են ունեցել "ռազմական գործողություններ" ազերիների միջև...Ադրբեջանական իշխանությունների այսօրվա հաղորդագրությունը ևս ապացուցում է հայկական կողմերի այս տեղեկությունը... Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին մեղադրելուց զատ նշում են,որ հայերը օգտվել են դավաճան ադրբեջանցիների ծառայություններից...Այսինքն,կարելի է ենթադրել,որ ադրբեջանական դիրքերում Ալիևի կողմանկիցները ոչնչացրել են "դավաճաններին"...Այս ամենից կարելի ենթադրել,որ Ադրբեջանում կանխվել է պետական հեղաշրջման հերթանակ փորձը,որի մեջ ներգրավված են եղել ազերի բարձրապաշտոնյա զինվորականներ,որոնք դժգոհ են Ալիևի ֆաշիստական բռնապետությունից..Ալիևն էլ այս դավադրությունը բացահայտելով փորձում է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել...Դավադրությունը բացահայտելուց և սեփական իշխանությունը փրկելուց զատ Ալիևն առիթը բաց չի թողնում և Ադրբեաջնում տեղի ունեցած իրադարձությունների մեջ փնտրում է "հայկական հետք"՝վերջիններիս մեղադրելով Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ...
Ի դեպ,հիմնականում պետական հեղաշրջումներն առանց հարուստ հովանավորների չեն իրականացվում...Իմ կարծիքով,Իլհամ բաբան պատահական չէ,որ այս տարվա փետրվարի13-ին պաշտոնանկ արեց Ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝15 տարի տրանսպորտի նախարարի պաշտոնում կառավարած Զիա Մամեդովի...
Հ.Գ.Ադրբեջանում տեղի ունցածի մեջ "հայկական հետքը" ամենահարմարն է ապշերոնյան բռնապետի համար...Այն և՛ ներքին,և՛ արտաքին օգտագործման համար է... Ադրբեջանում Ալիևի ընդդիմախոսները հայերի հետ համագործակցելու համար կպիտակավորվեն որպես դավաճաններ և կոչնչացվեն...Իսկ արտաքին քաղաքակնության բնագավառում էլ Բաքուն կփորձի հայերին կրկին մեղադրել ահաբեկչական պետություն լինելու մեջ...
Մեկ բան հաշվի չէր առել Ալիևը...Այսպիսի հայտարարությունները տարրական խայտառակում են Ադրբեջանը որպես պետություն... Որքա՞ն Ադրբեջանը կարող է թույլ և անպաշտպան լինել,որ հայերը գումարով այդքան մարդ են գնել և ազերիների ձեռքերով հաշվեհարդար են տեսնում նույն ազերիների հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել