Ճապոնիայում գործարկվել է աշխարհի ամենաշքեղ գնացքը զբոսաշրջիկների համար. գնացքի տոմսի արժեքը երեքից տասը հազար դոլար է: East Japan Railway ընկերության կողմից արտադրված գնացքը ունի 10 վագոն՝ նախատեսված 34 ուղևորների համար: Մինչև 2018թ. ամառը բոլոր տոմսերը սպառվել են:

Suite Shiki-Shima (տարվա չորս եղանակաների կղզի) կոչվող գնացքը կերթևեկի Տոկիոյի և Հոկայդոյի միջև: Ճանապարհորդության չորս օրվա ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ապակե մեծ լուսամուտների և առաստաղի միջոցով դիտելու և վայելելու Ճապոնիայի գեղեցկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել