Related imageՀայաստանում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր, որի համաձայն՝ Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։ Տարբեր ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայան կառուցելու նախաձեռնության նկատմամբ։

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարվել է միջազգային մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր այն հավանական հայտատուները, ովքեր կարող են բավարարել նախաորակավորման հրավերով սահմանված որակավորման չափորոշիչներին։ Նշենք, որ մրցույթի հիմնական պայմաններից մեկը սակագինն է. նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որն ավելի ցածր և մրցունակ սակագին կառաջարկի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել