Իրաքի հյուսիսային Քիրկուկ քաղաքի բնակարաններում ջրի ծորակներից նավթ է հոսել։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։

Վառելիքային հեղուկի ու ջրի խառնուրդը հոսել է Ռահիմավա շրջանի 50 բնակելի տներում։ Ինժեներ Մուհամմադ Հելուն լրագրողներին ասել է, որ տեղի ունեցածի պատճառները պարզվում են։ «Դա տեղի է ունեցել այդ փողոցի ոչ բոլոր տներում։ Մենք փորձում ենք պարզել, թե ինչպես կարող էր նավթը հայտնվել ջրատար համակարգում»,- ասել է նա։

Շրջանում հասանելիությունը մաքուր հոսող ջրին սահմանափակված է։

Քիրկուկից ոչ հեռու գտնվում է նավթի խոշոր հանք։ Այնտեղով անցնում է երկրի ամենաերկար՝ Քիրկուկ-Ջեյհան նավթատարը, որը միացում է նավթահորն ու թուրքական Ջեյհան քաղաքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել