Postpartum Progress-ի զեկույցի համաձայն՝ 7 երիտասարդ կամ ապագա մայրերից մեկը տառապում է հետծննդաբերական ընկճախտով: Սակայն այս խնդիրն ընդունված չէ քննարկել: Որպես հետևանք՝ շատ կանայք կարծում են, որ իրենք պետք է թաքցնեն իրենց վիճակը և անհրաժեշտ օգնության չդիմեն: Որոշ դեպքերում դա կարող է նույնիսկ ճակատագրական հետևանքներ ունենալ:

Հետծննդաբերական ընկճախտը կանանց կամ հոգեբանների հորինվածքը չէ, դա լուրջ վիճակ է, որը պայմանավորված է հորմոնալ հավասարակշռության խախտմամբ, այն միջամտություն է պահանջում: Ներկայացնում ենք, թե որ նշաններին է պետք առանձնակի ուշադրություն դարձնել:

Image result for после родов

1. Անվերահսկելի զայրույթ

Իհարկե, հղիության վերջին ամսում կամ անհանգիստ երեխայի խնամքի ընթացքում կնոջից արդարացի է որոշակի գրգռվածություն սպասել: Բայց եթե կինը լի է զայրույթով և կատաղության պոռթկումներով, որոնք նրան մինչ հղիությունը բնորոշ չէին, պետք է մասնագետի դիմեք: Երիտասարդ մորը մի մեղադրեք անվերահսկելի ագրեսիայի, առանց պատճառի նեղանալու և բղավելու համար. այդ ժամանակ նրա մարմինը և գիտակցությունը հորմոններն են կառավարում:

2. Մեծ անհանգստություն

Իհարկե, բոլոր ծնողներն անհանգստանում են իրենց երեխայի համար: Բայց անհանգստությունը մի բան է, իռացիոնալ վախը՝ լրիվ ուրիշ: Որոշ դեպքերում կանայք ամիսներ շարունակ իրենց երեխային չեն լողացնում՝ վախենալով խեղդել նրան: Կամ իրենց փոքրիկին գրկել թույլ չեն տալիս նույնիսկ մտերիմ մարդկանց: Այս բոլոր վախերը կնոջը քայքայում են ինչպես հոգեպես, այնպես էլ՝ ֆիզիկապես: Բացի դրանից՝ մոր այդ հոգեբանական վիճակը փոխանցվում է երեխային. մինչև 3 տարեկանը նա սերտ հուզական կապի մեջ է մոր հետ:

3. Մեկուսացում արտաքին աշխարհից

Երիտասարդ մոր համար լիովին նորմալ է սկզբում գործնականում ամբողջ ժամանակը տանը երեխայի հետ անցկացնելը: Բայց շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության կորուստը մտահոգիչ է: Հեռախոսազանգերին պատասխանել, ընտանիքին և հարազատներին այցելել կամ զուգընկերոջ հետ շփվել չցանկանալը վտանգավոր նշաններ են, որ կինը հետծննդաբերական ընկճախտի մեջ է:

4. Քնի և/կամ սնվելու սովորական ռեժիմի փոփոխություն

Երեխայի ծնունդը, անշուշտ, փոփոխություններ է մտցնում ծնողների սովորական կյանքում: Բայց անքնությունը, սննդից հրաժարվելը կամ չափից շատ ուտելը կարող է զգալիորեն վնասել առողջությանը: Կնոջը հարցնելու փոխարեն, թե նրան ինչով օգնել, երեխայի հետ գնացեք զբոսնելու կամ գնումների, ճաշ պատրաստեք, տունը հավաքեք: Երբեմն կնոջը պարզապես պետք է առանձին մնալ իր հետ, հանգիստ լոգանք ընդունել կամ մի քանի ժամ քնել:

Հետծննդաբերական ընկճախտը բավական տարածված երևույթ է, պետք չէ ամաչել մտերիմներին ձեր ապրումների մասին ասելուց և մասնագետի դիմելուց: Հիշեք, որ ձեր վախերի և ապրումների մեծ մասն անհիմն են և պայմանավորված են միայն ձեր օրգանիզմում հորմոնալ փոփոխություններով: Այնուամենայնիվ, նորմալ վիճակի գալու և հանգստություն ու հոգևոր հավասարակշռություն ձեռք բերելու համար ձեզ կարող է մասնագետի օգնություն պետք լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել