Image resultՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Բազմաթիվ հասցեներում 100-ից ավելի անձինք են հաշվառված. 18 հազար ընտրող՝ 621 հասցեում» հրապարակման առնչությամբ:

Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

«Զանգվածային լրատվության միջոցներով շրջանառված «Բազմաթիվ հասցեներում 100-ից ավելի անձինք են հաշվառված. 18 հազար ընտրող՝ 621 հասցեում» հրապարակման համաձայն՝ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում տեղ գտած անձանց տվյալների համադրությամբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները պարզել են, որ Երեւան քաղաքի 616 հասցեի վրա հաշվառված է ընդհանուր առմամբ` 18 հազար 404 ընտրող: Հրապարակման համաձայն՝ ընտրողների ցուցակների հասցեների համադրությամբ, սակայն, պարզ է դառնում, որ կան հասցեներ, որտեղ հաշվառված են անգամ 200-250 հոգի (օրինակ՝ Երեւան քաղաքի Հաղթանակ 2 փողոցի 45 հասցեում հաշվառված է 229 ընտրող, Զաքարիա Քանաքեռցու փողոցի32 հասցեում՝ 103 և այլն):

Հասցեների խնդրի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը բազմիցս տվել է պաշտոնական պարզաբանումներ: Հաղթանակ 2 փողոց 45 հասցեն ծերանոց է, Զաքարիա Քանաքեռցու փողոցի 32 հասցեն (Քանաքեռի գերեզմանատան հարևանությամբ բնակելի տարածություններ) ընդգրկում է տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով տարիներ շարունակ հաշվառված են նշված հասցեներում: Կարող ենք թվարկել նմանատիպ շատ օրինակներ:

Մոլդովական փ. 32/4, Զվարթնոց, Ա. Ահարոնյան փ. 62 հասցեները հանրակացարանային բնակելի տարածություններ են` չհասցեավորված սենյակներով: Իսակովի փ. 27 և 83, Ավան 4-րդ փ., 2-րդ նրբանցք 17 տ., Սիլիկյան թաղամասի քոթեջատիպ տնակ, Հովհաննիսյան փողոց 89, Պոպովի փողոց 21 տ. (ընդհանուր բակով սեփական տներ), Սիլիկյան թաղամասի 7 փ. Ռումինական տնակ, Հաղթանակ (գյուղ), Փիրումյան միկրոշրջան (նորակառույց թաղամաս, ոչ բոլոր տներն են հասցեավորված), Գր. Զոհրապի փ. 117, Մեծարենցի փ. 39 Ա, Գր.Զոհրապի փ. 88, Ջանիբեկյան փ. 35, Ջանիբեկյան փ. 36, Ա. Վշտունու 3 նրբ. 11, Վ. Ռուստամյան փ. 17, Աղասու փ. 45, Էմի նեսկու 1 փ. 24, Քանաքեռ 1 փ. 1, Զաքարիա Քանաքեռցու փ. 1, Քանաքեռ Կյն. 27, Էմինեսկու 1 փ., Քանաքեռ 5 փ. 18, Վերին Շենգավիթ 6 փ. 2, Նորագավիթ 1 փ. 126, Բագրատունյաց 2 նրբ 2,Սարի թաղ 19 փ. 10, Դիմիտրովի փ 3, Գլինկայի 1 նրբ 1, Երկաթուղայինների 7 փ. 8, Նոր Արեշ 14 փ. 61, Քանաքեռ շրջ. Թունել, (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով տարիներ շարունակ հաշվառված են նշված հասցեներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել