Картинки по запросу ձկնարտադրությունՊետությունը շարունակում է աջակցել ներդրում կատարող ընկերություններին:

Մանրաձկան և վերամշակման արտադրություններն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու նպատակով ընկերությունը նախատեսում է ներկրում իրականացնել:

Սարքավորումների ներկրման շնորհիվ մի քանի տարվա ընթացքում հնարավոր կլինի աճեցնել և վերամշակել Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակները ու ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ:

Պետությունն իր հերթին ընկերության ծրագիրը կյանքի կոչելու նպատակով վերջիններիս երեք տարի ժամկետով հետաձգել է ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարումից:

Հիշեցնենք, որ վերը նշված ծրագրի համար ընկերությունը նախատեսում է ներդնել 682 մլն դրամ և բացել 23 աշխատատեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել