Կոկոսի յուղը շատ օգտակար հատկություններ ունի, մեծապես օգտագործվում է կոսմետիկ միջոցներում:

Ներկայացնում ենք գեղեցկության համար կոկոսի յուղի կիրառման 6 նոր ձև:

  

 1. Գիշերային դիմակ

Կարող եք այս դիմակն օգտագործել քնելուց առաջ, քանի որ կարող է՝

  • նվազեցնել մաշկի կարմրությունը,
  • սնել մաշկը,
  • վերականգնել մաշկը,
  • աչքերի շուրջ եղած մուգ շրջանակները գունաբացել:

Բավարար է պարզապես ափերով տաքացված կոկոսի յուղը քսել դեմքին՝ 1 րոպե նուրբ մերսում անելով: Դիմակը թողեք գիշերը, առավոտյան լվացեք մեծ քանակությամբ ջրով:

2. Երկար և ծավալուն թարթիչներ

Բամբակով մի քիչ կոկոսի յուղ քսեք թարթիչների աճի գծին: Յուղը թողեք՝ գիշերը մնա:

3. Քսուք սափրվելու համար կամ դրանից հետո

Կոկոսի յուղն իդեալականորեն հարմար է որպես սափրվելու քսուք օգտագործելու համար: Այն ազդում է նաև որպես լոսյոն «սափրվելուց հետո»: Կոկոսի յուղը կօգնի խոնավեցնել մաշկը, կախտահանի կտրվածքները և կկանգնեցնի արյան հոսքը:

4. Ձեռքերի մաշկի խոնավացում

Հատկապես ցուրտ եղանակին խորհուրդ ենք տալիս կոկոսի յուղ քսել ձեռքերին՝ ըստ անհրաժեշտության:

5. Կուտիկուլայի փափկեցուցիչ

Կոկոսի յուղը հրաշալիորեն փափկեցնում է կուտիկուլան և ամրացնում է եղունգները: Շատ օգտակար է կուտիկուլան և եղունգները կոկոսի յուղով մերսելը:

6. Հակացելյուլիտային քսուք

Կոկոսի յուղը տաքացրեք մինչև հեղուկ վիճակի հասնելը և խառնեք մեղրի  հետ 3:1 հարաբերակցությամբ: Խառնուրդն օգտագործեք քնելուց առաջ խնդրահարույց մասերը մերսելու համար: Ցանկալի է միջոցը մաշկի վրա թողնել մեկ օր, հետո լվալ տաք ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել