Image result for ՆիկոլՆիկոլ Փաշինյանի խոսքն ու գործը գնալով դառնում են հակադարձ համեմատական: Հատկապես վերջին օրերին քաղաքապետի թեկնածուի հայտարություններն ու քայլերը միմյանցից բավականաչափ տարբերվում են:

Այսօր Փաշինյանը լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ ասել է. «Իմ մեծագույն խնդիրներից է լոկալ, քուչայական տրամաբանությունից դուրս գալը»: Ու քուչայական տրամաբանությունից դուրս գալու մասին խոսում է Փաշինյանը: Հարկ է հիշեցնել, որ ընդամենը երեկ Նիկոլը լրագրողների հետ խոսել էր քուչայական այնպիսի տրամաբանության շրջանակներում, որ անգամ մի քանիսը օրվա մեջ ֆեյսբուքյան գրառումներով էին անդրադաձել տեղի ունեցածին: Այլ կերպ ասած՝ համարյա կարողանում էր անցնել Շմայսի սահմանած ռեկորդները:

Կարծես Փաշինյանը գործում է երկակի ստանդարտներով. ինչո՞ւ է պայքարում քուչայական տրամաբանության դեմ, եթե մշտապես աչքի է ընկել հենց այդ տրամաբանության շրջանակներում: Բավական է հիշել ԱԺ-ի ելույթները, լֆիկների հետ ռազբոռկաներն ու ֆեյսբուքյան գրառումները:
Վերջին օրերին կիզիչ արևի տակ կանգնած նկարահանումներն ի վերջո իրենց բացասական հետքը թողեցին: Փաշինյանը կա՛մ արևահարվել է, կա՛մ էլ իրականության զգացումն է կորցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել