Image result for russia  iranՆիժնի Նովգորոդի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ այցելել են Հայաստան իրենց առաջարկները ներկայացնելու տեղական պետական գերատեսչություններին:
ՌԴ-ի գործարարները հետաքրքրված են Հայաստանով և պատրաստ են համագործակցել: Հիշեցնենք, որ Նիժնի Նովգորոդը ՌԴ-ի խոշորագույն արդյունաբերական շրջանն է և տեղի գործարարների համար Հայաստանը կարող է կամուրջ դառնալ՝ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում:

Ռուս գործարարների կողմից առաջարկները գտնվում են մշակման փուլում, սակայն արդեն իսկ հայտնի է, որ տեղի ընկերություններից եղել են առաջարկներ Հայաստանի բուժհաստատություններին՝ քաղցկեղի արագ և արդյունավետ ախտորոշման միկրոսարքերի վաճառքի ուղղությամբ, ինչպես նաև ռազմական նշանակության ապրանքների, հատուկ համազգեստի և ծածկոցների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել