Աշխատանքի ընթացքում քնելը շատ վատ հետևանքներ կարող է առաջացնել, բայց ինքնաթիռի բորտուղեկցորդների դեպքում սա պարտադիր պայման է: Ինքնաթիռում թռչելիս գրեթե բոլորին է հետաքրքրում այն, թե որտեղ են հանգստանում օդանավի անձնակազմի անդամները:

Virgin Australia ավիաընկերությունը վերջերս հրապարակել է լուսանկարներ, թե իրենց աշխատակիցները Boeing 777-300ER տեսակի ինքնաթիռի որ մասում են հանգստանում: Բորտուղեկցորդներին քնելու համար հատկացված է 8 հատ մեկտեղանոց սենյակ, որոնք գտնվում են էկոնոմ դասի նստատեղերի վերևում: Իսկ օդաչուների համար նախատեսված սենյակներն ունեն երկտեղանոց մահճակալներ, որոնք էլ գտնվում են բիզնես դասի նստատեղերի վերևում:

Սակայն յուրաքանչյուր ինքնաթիռում պայմաններն այլ են: Օրինակ՝ Boeing 787 Dreamliner ինքնաթիռները, որոնք ամենաշատը օգտագործվում են ամերիկյան United Airlines և American Airlines ավիաընկերությունների կողմից, իրենց աշխատակիցների համար ունեն համեմատաբար ավելի ընդարձակ ու հարմարավետ սենյակներ, որոնք թաքնված են ինթնաթիռի տարբեր հատվածներում:

Լուսանկարում նաև երևում է, թե որտեղ է գտնվում այն ճանապարհը, որը տանում է դեպի հանգստի սենյակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել