Ներկայացնում ենք Բոբբի Վեսսոնին Ալաբամայից, ով աշխարհում ամենաշատը սիրում է իր ընտանիքն ու հաճախ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակում իր կնոջ ու երեխայի լուսանկարները:

Բայց այս լուսանկարը և գրառումը մինչև հոգու խորքը հուզեցին հարյուրհազարավոր մարդկանց:

«Իմ կինն է քնած: Մեկ ժամ անց նա կարթնանա և կսկսի պատրաստվել աշխատանքի գնալու:

Անհրաժեշտ ամեն ինչը նա զգուշությամբ կհավաքի պայուսակի մեջ, արագ կհարդարի մազերը և կդիմահարդարվի: Անպայման կասի, որ սարսափելի տեսք ունի: Ես, իհարկե, չեմ համաձայնվի և նրա համար սուրճ կպատրաստեմ:

 

Հետո նա կնստի բազմոցին՝ ոտքերը խաչած, և կսկսի նախաճաշել՝ երջանկությամբ խաղալով փոքրիկի հետ, ով համառորեն կփորձի մագլցել նրա վրա:

Մեր խոսակցության ընթացքում նա մի քանի անգամ «կկախվի»՝ անհայտ ուղղությամբ նայելով, մտովի իրեն պատրաստելով աշխատանքային հերթափոխին: Նա կարծում է՝ ես չեմ նկատում:

Նա կհամբուրի փոքրիկին, կհամբուրի ինձ և կգնա հոգ տանելու ամենաբարդ իրավիճակում գտնվող մարդկանց մասին: Ավտովթարից վնասվածներ, փամփուշտներից վիրավորվածներ, այրվածներ, կոտրված վերջույթներով պրոֆեսորներ, ուսանողներ, հոգևորականներ, չքավորներ, հարուստներ, թմրամոլներ և մարմնավաճառներ, մայրեր ու հայրեր, որդիներ ու դուստրեր. նրա համար կարևոր չէ, թե դու ով ես, ինչ է քեզ հետ տեղի ունեցել:

Նա հոգ կտանի քո մասին:

14 ժամ անց նա նորից տուն կգա, կհանի կոշիկները, որոնք հերթապահության ժամանակ ակամա տրորել էին ինչ-որ մեկի արցունքները, ինչ-որ մեկի արյունը… Նա դրանք կհանի հոգնած ոտքերից ու կթողնի միջանցքում:

Երբեմն նա չի ուզում ոչինչ պատմել: Երբեմն անհամբեր է, որ պատմի:

Երբեմն նա լաց է լինում և ծիծաղում է միաժամանակ, իսկ երբեմն պարզապես լաց է լինում: Բայց հանուն բոլորի, ովքեր իր օգնության կարիքն ունեն, նա նորից կարթնանա հաջորդ անգամ և կգնա աշխատանքի:

Իմ կինը բուժքույր է: Կինս հերոս է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել