«Երիտասարդ սևամորթ տղաների մոտ կա մի կարծրատիպ, որ նրանք չեն կարող հասնել այստեղ: Բայց իրականում կարող են ու պետք է հասնեն»:

Image result for 14 black male Cambridge

Այսպիսի մեսիջ է իր մեջ պարունակում Քեմբրիջի համալսարանում սովորող 14 սևամորթ տղաների այս լուսանկարը, որը Facebook-ում 2000-ից ավելի հավանումներ է ստացել: Խմբային նկար անելու իմաստը աֆրոամերիկացի տղաներին բարձրագույն կրթություն ստանալու կոչ անելն էր: Facebook-ում արված հրապարակման մեջ նշվում է. «2015 թվականին ընդամենը 15 սևամորթ տղա էր ընդունվել Քեմբրիջի համալսարան: Շատ կարևոր է, որ մեր խոսքը հասնի նրանց, որպեսզի հասկանան՝ համալսարանում սովորելը իրենց համար էլ է հասանելի»:

2015-2016 ուսումնական տարվա համար Քեմբրիջ ընդունված ընդհանուր 3449 ուսանողներից ընդամենը 38-ն են սևամորթ, այսինքն՝ 1%-ը: Սակայն վիճակագրություն կազմելիս մուլատներին՝ սևամորթ ու սպիտակամորթ ծնողներից ծնված մարդկանց, չեն հաշվել:Photo of students from Cambridge University20-ամյա Ֆոլաջիմի Բաբասոլան, ով ապագա ինժեներ է, ասում է, որ ցանկացել է լուսանկարի միջոցով մարտահրավեր նետել կարծրատիպերի մեջ ապրող հասարակությանը: Նա մասնավորապես նշել է. «Նպատակն իսկապես սևամորթներին քաջալերելն էր՝ դիմել համալսարան և ստանալ բարձրագույն կրթություն: «Քեմբրիջի ուսանող» ասելիս նրանցից շատերն այլ բան են պատկերացնում և չեն կարողանում իրենց տեսնել կամ պատկերացնել այդ կարգավիճակում: Սրանք ընդամենը կարծրատիպեր են, որոնք փորձում ենք կոտրել»:

«Եթե մենք կարողացել ենք հասնել այստեղ, ապա դուք էլ կարող եք»,- կրկնում են սևամորթ երիտասարդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել