Panarmenian.net-ը գրում է.
 Կաննի կինոփառատոնի Short film corner արտամրցութային ծրագրում Հայաստանից 3 ֆիլմ է ներկայացված. «Հրանտ Նազարյանց», «Գիշերային պատմություն» և «Փշրանք» ֆիլմերը:
 70-րդ Կաննի կինոփառատոնը կանցնի մայիսի 17-28-ը: Հիմնական ծրագրում ֆիլմեր են ընդգրկված 29 երկրից:
 Գրիգոր Հարությունյանի «Հրանտ Նազարյանց» ֆիլմը հայ պոետ Հրանտ Նազարյանցի մասին է, որը 2015-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայից տեղափոխվում է իտալական Բարի և դառնում է Իտալիայի ազգային բանաստեղծ: 1920-ին նա օգնել է ավելի քան 200 հայ փախստականի հասնել Բարի և հիմնավորվել այնտեղ, հիմնել է Նոր Արաքս գյուղը, որտեղ բացել է նաև գորգագործական կոմբինատ:
 Էլեոնորա Աբովյանի «Գիշերային պատմությունը» 2-րոպեանոց անիմացիոն մուլտֆիլմ է տարօրինակություններով ընտանեկան զույգի՝ տեր և տիկին Բոկլիի մասին, որը ռուսալեզու է, սակայն ներկայացնում է Հայաստանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել