Картинки по запросу ավծԵթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ 2017 թվականի առաջին երեք ամիսներին մի շարք ապրանքատեսակներ ավելացրել են իրենց արտադրությունը:

Մասնավորապես՝ ծխախոտի արտադրությունն ավելացել է 4,8 տոկոսով՝ կազմելով 32 մլն դոլար: 2,7 անգամ աճել է ոսկերչական իրերի արտադրությունը, էլեկտրական սարքավորումներինը՝ 3 անգամ, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքինը՝ 93,4 տոկոսով:

Դրանից զատ՝ 3,8 անգամ աճել է էլեկտրական հաշվիչների արտադրությունը, տրանսֆորմատորներինը՝ 3, իսկ էլեկտրաշարժիչներինը՝ 2,9 անգամ: ԱՎԾ-ի տվյալներից տեղեկանում ենք նաև, որ մետաղահատ գործիքների արտադրությունը աճել է 2,8, մալուխներինը՝ 2,3, իսկ ահա օպտիկա-մեխանիկական սարքերի և սարքավորումների արտադրությունը՝ 8 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել