Картинки по запросу աժԱրդեն հայտնի են մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած թեկնածուների անունները, որով ամբողջանում է 6-րդ գումարման խորհրդարանի կազմը: ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուների մեջ որևէ անակնկալ չկար, դիմում գրողները հիմնականում գործադիրում պաշտոն ստացողներն են: Ըստ այդմ՝ Հանրապետական խմբակցությունը կունենա հետևյալ տեսքը:

1. Հովհաննիսյան Արփինե Աշոտի

2. Բաբլոյան Արա Սաենի

3. Աշոտյան Արմեն Գևորգի

4. Շարմազանով էդուարդ Հովսեփի

5. Եսայան Մարգարիտ Հենրիկի

6. Ֆարմանյան Սամվել Ժորայի

7. Ավագյան Կարեն Կառլենի

8. Սահակյան Գալուստ Գրիգորի

9. Նաղդալյան Հերմինե Միքայելի

10. Մինասյան Գագիկ Ենգիբարի

11. Նիկոյան Սամվել Պարգևի

12. Թովմասյան Հրայր Վարդանի

13. Պետրոսյան Շուշան Սամվելի

14. Գրիգորյան Մանվել Սեկտորի

15 Գեղամյան Արտաշես Մամիկոնի

16. Հարությունյան Խոսրով Մելիքի

17. Սարդարյան Շուշան Ալբերտի

18. Բաբուխանյան Հայկ Բորիսի

19. Հարությունյան Վահան Միխաիլի

20. Բաղդասարյան Ջեմմա Սամվելի

21. Կոստանյան Գևորգ Սուրիկի

22. Հակոբյան Միհրան Տարոնի

23. Սաղաթելյան Արման Արմենի

24. Մուրադյան Ռուզաննա Կարապետի

25. Մելիքյան Գագիկ Վաղինակի

26. Բեքարյան Կարեն Մանուկի

27. Թորոսյան Շիրակ Արտեմի

28. Աճեմյան Կարինե Խաչիկի

Ինչ վերաբերում է ռեյտինգայինով անցնող պատգամավորներին, ապա թիվ 1 ընտրատարածքից կլինի 2 պատգամավոր՝ Ռոբերտ Սարգսյան՝ 27 հազար 107 ձայնով և Միհրան Պողոսյան՝ մոտ 20 հազար քվեով։ Թիվ 2 ընտրատարածքից ինքնաբացարկ է հայտնել Արման Սահակյանը, այստեղից պատգամավոր է դառնում Արտակ Սարգսյան (11 հազար 979 ընտրող) և Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը (10 հազար 124 ձայն): Թիվ 3 ընտրատարածքից կլինի 3 պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Հովհաննիսյան և Կորյուն Նահապետյան։ Թիվ 4-ից ևս կլինի 2 պատգամավոր՝ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը և ԲՀԿ-ից արտագաղթած Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Փաստորեն՝ Երևանում ՀՀԿ-ն կունենա 9 պատգամավոր, մյուս ռեյտինգայինները կլինեն մարզերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել