«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել: Օրերս այդ կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ է հանդիպել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այդ մասին նաև պաշտոնական հաղորդագրություն եղավ:

Ու քանի որ մասոնների հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք կա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Վազգեն Մանուկյանին. «Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»:

Իսկ թե ինչո՞ւ մասոնները հենց իր հետ են ցանկացել հանդիպել, Մանուկյանն ասել է. «Դա արդեն իրենց հարցրեք, ինձ մի հարցրեք»: Միաժամանակ նա նորմալ է համարել Հայաստանում մասոնական մասնաճյուղ բացելը. «Եթե պետական օրենքների խախտում չկա, թող բացեն»: Իսկ ահա ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե մասոնները Հայաստանում գործում են Սերժ Սարգսյանի թույլատրությամբ և գիտությամբ միայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել