Operativ.am-ը գրում է․

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին նկատել են Նյու Յորքում: Լրագրողին, ով հաճախ է քննադատում արևմտյան երկրներին և քաղաքական գործիչներին, ծաղրել են համացանում: Այս մասին գրում է Дни.ру-ն:

Նյու Յորք այցի մասին լուրին, որի մասին հայտնել է համացանցի օգտատերերից մեկը, օպերատիվ կերպով արձագանքել է ավիատոմսերի «Aviasales» ռուսական որոնողական համակարգը: «Երևակայական հակառակորդի թիկունքում՝ ընդամենը 12 028 ռուբլով Մոսկվայից»,- նշվում է ընկերության գովազդային կարգախոսում:

Երգիծական գրառումը գրավել է համացանցի օգտատերերին: «Երկակի լրտե՞ս է, ինչ է»,- մեկնաբանել է ընթերցողներից մեկը:

Սոլովյովի միկրոբլոգում ԱՄՆ այցի մասին ոչինչ չկա գրված: Սակայն նրա էջում հեգնական գրառում է հրապարակվել. «Սոցկայքերի շնորհիվ՝ ես իմացա, որ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեմ, երեխաներս՝ էստոնական քաղաքացիություն, և ապրում են Անգլիայում»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել