Եթե «սխալ» ներքնազգեստ կրեք, կարող եք խնդիրների բախվել:

Բժիշկ Օզը պարզ միջոց է գտել կանանց ցույց տալու, որ երբեմն վարտիքն ավելի շատ տհաճություն է պատճառում, քան օգուտ է բերում:

Դրա համար նա ներքնազգեստի հատուկ թեստ մշակեց:

Վարտիքի հետ կապված 5 պարզ հարցերը, որոնք  շատ բան կպատմեն ձեր առողջական վիճակի մասին:

1. Ձեզ վարտիքը չափազանց ձգված չի՞ թվում

Testing the stretch of underwear.

Վարտիքը երկու ծայրերից ձեռքով բռնեք և մի քանի անգամ ձգեք: Եթե առաձգական գոտկատեղն ավելի ձգված է թվում, քան գնելիս, դա վատ նշան է:

Այդպիսի ներքնազգեստը կանանց դուր է գալիս, որովհետև ցույց չի տալիս, որ գիրացել են:

Եթե ներքնազգեստը լայնացած է, սա կարող է խոսել ձեր ավելորդ քաշի մասին, ինչը չի վերաբերում հին ներքնազգեստին, որը շատ անգամ է լվացվել:

2. Ձեր վարտիքի ձագի լայնությունը 7 սմ-ից պակա՞ս է

Testing the width of your thong.

Եթե այո, ապա հնարավոր է՝ ստիպված լինեք մոռանալ այդ վարտիքի մասին:

Նեղ ներքնամասով վարտիքի խնդիրն այն է, որ այն նպաստում է ուղիղ աղիքից բակտերիաների անցնելուն միզուկ կամ միզապարկ: Դա կարող է հանգեցնել միզուղիների բորբոքման, հատկապես եթե հակված եք այդպիսի վարակների:

Ամեն դեպքում աշխատեք սթրինգ շատ հաճախ չկրել:

3. Վարտքի ոտքերի անցքերը չափազանց նեղ չե՞ն

Testing underwear with static electricity.

Ներքնազգեստը կրելիս անհարմարություն եք զգում կամ այն հանելուց հետո ոտքերի վրա հետքե՞ր եք նկատում: Սա նշան է, որ դուք չափից նեղ ներքնազգեստ եք կրում:

Բացի անհարմարությունից՝ չափազանց նեղ վարտիքը կարող է խախտել արյան հոսքը դեպի ոտքեր, ինչը արյան շրջանառության հետ կապված խնդիրների է հանգեցնում: Այդպիսի ներքնազգեստը նաև կարող է սեղմել որովայնը և թթու տեղատվություն առաջացնել:

4. Ներքնազգեստն էլեկտրականանո՞ւմ է

Մի քանի վարտիք դրեք իրար վրա, հետո վերցրեք: Եթե գործվածքներն իրար են կպչում, ձեր ներքնազգեստը ստատիկ էլեկտրականություն է կուտակում:

Այդպիսի վարտիքը կարող է գրգռել մաշկը, նույնիսկ էկզեմա առաջացնել: Ինչպե՞ս ազատվել դրանից: Գործվածքի փափկեցուցիչ օգտագործեք:

5. Ձեր վարտիքի վրա բծեր կա՞ն

Եթե ձեր վարտիքի հետևի մասում դեղնավուն հետքեր եք նկատել, հնարավորինս շուտ բժշկի դիմեք: Այդպիսի բծերը կարող են թութքային ներքին հանգույցների նշան լինել: Դուք կարող եք չկասկածել, բայց այս նշանը թութքի զարգացման ցուցիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել