21-րդ դարում երեխաներն աննկատ անհետացել են բակերից, և հիմա նրանք համակարգչային խաղեր են խաղում կամ հաճախում են մանկական հատուկ ակումբներ: Երեխաների հետ անհետացել է նաև բակային խաղերի մշակույթը և բակային սոցիալիզացիան: Եկեք ետ հայացք նետենք և հիշենք անհետացած մանկական խաղերը, որոնք դաստիարակել են մեզ և դարձրել այն անձնավորությունը, ինչպիսին որ կանք:
«Ռեզին»
Ինչպես խաղալ. Աղջիկների համար այս խաղի գլխավոր պարագան ռեզինն է: Խաղացողների պահանջվող քանակն է 3-4 մարդ: Յուրաքանչյուր մասնակիցը տարբեր բարձրության և կեցվածքով ցատկեր է կատարում: Հենց որ ցատկողը սխալվում է, նրա փոխարեն կանգնում է մյուս մասնակիցը, եթե խաղացողները չորսն են, ապա զույգերը փոխվում են տեղերով, եթե նրանցից որևէ մեկը խաղի ընթացքում սխալ է թույլ տալիս:
Ինչ հատկություններ է զարգացնում. կոորդինացիա, ուշադրություն: Սովորեցնում է մարզվել, հաղթել, արժանի պարտվել, մրցակցել ուրիշ երեխաների հետ:
«Կլասս»
Ինչպես խաղալ. Պահանջվում են կավիճներ, ասֆալտե ճանապարհ և փոքր չափսերի քար: Կավիճով գետնին քառակուսիներ ենք նկարում, որոնց մեջ թվեր ենք գրում: Այս խաղը կարող եք նույնիսկ միայնակ խաղալ: Կարևորը պետք է քարը գցել քառակուսու մեջ, մեկ ոտքով ցատկելով հասնել նրան և նույն կերպ ետ դառնալ: Ամենահաջողակը համարվում է նա, ով կարողանում է անցնել 1-10-ը ճանապարհը: Խաղացողների թիվը սահմանափակ չէ:
Ինչ հատկություններ է զարգացնում. ճկունություն, ճշգրտություն, կենտրոնանալու ունակություն և թվերի ճանաչում (եթե խաղացողները մանուկներ են):
«Վազիր-կանգ առ»
Ինչպես խաղալ. Վարողի պարտականությունն է մեջքով կանգնել դեպի խաղացողները (գծանշված սահմանագծի վրա, և որքան մեծ է հեռավորությունը, այնքան ավելի նախընտրելի) և բարձրաձայն ասում է. «Վազիր-կանգ առ»: Մինչև վարողը խոսում է, մասնակիցները փորձում են, որքան հնարավոր է, մոտ վազել սահմանագծին: Հենց որ նա դադարում է խոսել, խաղացողները պետք է կանգնեն իրենց տեղում և չշարժվեն, իսկ նա, ով չի հասցրել կանգ առնել կամ հանկարծակի շարժում է կատարել, դուրս է գալիս խաղից: Հաղթում է նա, ով առաջինն է հասնում սահմանագծին և դիպչում վարողին:
Ինչ հատկություններ է զարգացնում. կոորդինացիա, արագ վազելու և արձագանքելու ունակություն:
«Ծովն ալեկոծվում է՝ մեկ»
Ինչպես խաղալ. Վարողը շրջվում է խաղացողներին մեջքով և ասում է.
Ծովն ալեկոծվում է՝ մեկ,
Ծովն ալեկոծվում է՝ երկու,
Ծովն ալեկոծվում է՝ երեք,
Ծովային կեցվածք՝ տեղում կանգնիր!
Մինչ նա խոսում է, մասնակիցները տարբեր հերթականությամբ շարժվում են և կեցվածքներ ընդունում, և երբ վարողը լռում է, խաղացողները պետք է որևէ դիրքով կանգ առնեն: Վարողը մոտենում է խաղացողներից որևէ մեկին և դիպչում է նրան: Խաղացողն իր կեցվածքը շարժման մեջ է ցույց տալիս, և վարողը պետք է կռահի, թե ինչ է դա: Այն խաղացողը, որի կեցվածքը չի հաջողվում կռահել, դառնում է վարող:
Ինչ հատկություններ է զարգացնում. երևակայություն, ինքնաբերականություն և արտիստիզմ:
«Կազակներ-ավազակներ»
Ինչպես խաղալ. Խաղացողները բաժանվում են երկու խմբերի՝ «կազակների» և «ավազակների»: Պայմանավորվում են, թե որ տարածքում են խաղալու: «Ավազակները» գաղտնի բառ են մտապահում, ապա փախչում են և իրենց ճանապարհը սլաքներով նշում փողոցի ու շինությունների վրա: Սկզբում նրանք փախչում են խմբով, իսկ այնուհետև բաժանվում են: «Կազակների» առաջադրանքն է սլաքներով գտնել «ավազակներին»: Յուրաքանչյուր «ավազակին» «կազակները» «բանտ» են տանում և փորձում են իմանալ գաղտնի բառը: «Կազակները» հաղթանակ են տանում, երբ իմանում են գաղտնի բառը կամ գտնում են բոլոր «ավազակներին»:
Ինչ հատկություններ է զարգացնում. հետախույզի հիմնային կարողություններ, տեղանքում կողմնորոշվելու և մտերիմներին չդավաճանելու ունակություն:
«12 փայտիկ»
Ինչպես խաղալ. Խաղը հիշեցնում է պահմտոցին: 12 փոքր փայտիկ դնում են տախտակի վրա և տակը քար են տեղադրում: Վարողի պարտականությունն է փակ աչքերով հաշվարկ անել և սկսել փնտրել թաքնված խաղացողին: Երբ վարողը գտնում է խաղացողին, վազում է փայտիկների մոտ և մեկ հարվածով կոտրում է դրանք և բացականչում է նրա անունը: Գտնված խաղացողը վարող է դառնում: Եթե նա կարողանում է առաջ անցնել վարողից և փայտիկներին առաջինը հասնել, ապա վարողը չի փոխվում:
Ինչ հատկություններ է զարգացնում. հմտորեն թաքնվելու և հարկ եղած ժամանակ արագ վազելու ունակություն:
«Գործնագործ»
Ինչպես խաղալ. Երկու խաղացող կանգնում են հրապարակի երկու ծայրերում: Մյուս խաղացողները գտնվում են կենտրոնում: Ծայրերում կանգնած խաղացողների պարտականությունն է գնդակով հարվածել կենտրոնում գտնվող մասնակիցներին, իսկ նրանք իրենց հերթին պետք է ամեն կերպ խուսափեն գնդակից: Երբ կենտրոնում միայն մեկ խաղացող է մնում, ապա նա գնդակից պետք է խույս տա այնքան անգամ, որքան որ տարեկան է: Եթե նա կարողանում է հաղթահարել դա, բոլոր դուրս մնացած մասնակիցները ետ են վերադառնում:
Ինչ հատկություններ է զարգացնում. խույս տալու ունակություն, ցավին դիմանալու և ուրիշի մասին մտածելու ունակություն:
Շարունակելի...