«Կոտայքի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ ձայներ ստացած, հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանը, պարզվում է, չգիտի ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Քանի որ օրերս Շարմազանովը հայտարարել էր, թե առաջիկայում ինքնաբացարկի դիմումներ ներկայացնողների թվում կլինեն նաև ռենտինգային ցուցակի թեկնածուներից, «ժողովուրդ»-ը Սանամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինքնաբացարկ հայտնողների թվում կլինի նաև ինքը:


«Շարմազանովն ո՞վ ա»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա: Երբ պարզաբանեցինք՝ ՀՀԿ խոսնակը, Սանամյանը շարունակեց. «Երբ որ կլինեն ռեյտինգայիններից, կիմանաք այդ ժամանակ , քեզ հաջողություն»:


Նշենք, որ, ըստ լուրերի,  Սամվել Սանամյանն այնքան էլ խորհրդարանում աշխատելու հակված չէ և կարոտել է իր նախկին պաշտոնը՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, որի շնորհիվ հսկայական հարստություն է դիզել»,- գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել