«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերը, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու և ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործընթացը: Եվ այդ առումով վաղուց ի վեր ձևավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված անձանց մի մասին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ-ի օգտին: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ «Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայություն՝ խնդրելով հայտնել, թե 2016 և 2017 թթ. փետրվարի 1-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում քանի դատապարտյալ, կալանավոր է ՔԿՀ-ներից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ներման կամ այլ միջոցների հիմքով ազատ արձալվել:  «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտած պատկերն ուշագրավ էր. նախորդ տարի «այլ հիմքով» ազատ է արձակվել 79-ը, այս տարի՝ 112 հոգի»,- գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել