Operativ.am-ը գրում է․

Image result

Մայիսի 9-ին Կիևում տեղի կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ կունենա նաև Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը: Հայ երգչուհին իր եվրատեսիլյան «Fly With Me» երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո:

Արծվիկի փորձնական ելույթին են անդրադարձել եվրատեսիլյան հայտնի «Wiwibloggs» կայքի լրագրողները:

«Անկեղծ ասած՝ ինձ Արծվիկը դուր էր գալիս, բայց այն, ինչ նա արեց այսօր... կարող եմ ասել, որ նա մրցույթի ակնհայտ ֆավորիտներից է: Հայաստանը միշտ լավ շոուներ է ներկայացնում մրցույթին, բայց այս անգամ դա պարզապես գլուխգործոց է: Այնքան դետալներ կան, որ ստիպում են շունչդ պահել՝ էթնիկ երաժշտության, հայկական հնչեղության, հնդիկ աստվածների խառնուրդն արված է պարզ և հանճարեղ: Արծվիկը բեմ բարձրացավ իր հասարակ հագուստով, բայց ես նույնիսկ ուշադրություն չդարձրեցի դրան՝ այնքան խորն էր ելույթն ինձ կլանել», - պատմում է շոկի ենթարկված Վիլյամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել