Նախագահ Դոնալդ Թրամփը իր աշխատասեղանին փոքրիկ կարմիր կոճակ ունի։ Ո՛չ, դա միջուկային հարված հասցնելու կոճակը չէ։

Աշխարհն ավերելու փոխարեն, ցանկության դեպքում, այդ կոճակով կարելի է սպասավոր կանչել։ Եվ այդ սպասավորը Թրամփի համար միանգամից Cola կբերի։

Այդ մասին Թրամփը խոսել է «The Associated Press» և «Financial TImes» հեղինակավոր պարբերականներին տված իր հարցազրույցներում։

Այդ կոճակն օգտագործվում է աղախին կանչելու համար և այն հնարավոր է տեղափոխել։ Անցյալում Բարաք Օբաման հանդիպումների գնում էր այդ կոճակի հետ միասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել