Image result for ՓոսալցումՓոսալցումներից հետո միևնույն է ՀՀ հանրապետական և միջպետական նշանակություն ունեցող ավտոմայրուղիներն ու ճանապարհները անտանելի վիճակում են գտնվում: ՀՀ գրեթե բոլոր ճանապարհները ծայրաստիճան մաշված են, փոսալցված հատվածները ՝ իրենց բարձր ու ցածր լինելու պատճառով, իսկական պատուհաս են : Հայաստանը այդպես էլ չկարողացավ ունենալ նորմալ ճանապարհային ֆոնդ: Լավ կլինի տարին թեկուզ քիչ կիլոմետր, բայց հիմնովին ասֆալտապատվեն ճանապարհներն ու մայրուղիները, թե չէ այսպես փոսալցումով փոշիացվում են հսկայական գումարներ, իսկ արդյունքը զրո է, քանի որ լցված փոսն այս անգամ ավելի բարձր է լինում քանի հիմնական ասֆալտը ու վարորդի համար անբարեկարգ ճանապարհի էֆեկտը մնում է նույնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել