Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Հարությունյանին նշանակել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ. 

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:

 

Արմեն Հարությունյանի կենսագրությունը

 
Կրթություն 

   
1980-1990 Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց/արծաթե մեդալով/

1990-1995 Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ/գերազանցության դիպլոմով/               

1996-1999 Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ ստացիոնար ուսուցմամբ-թեկնածուական ատենախոսություն

07.1997-08.1997 Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Նյու Յորք, ԱՄՆ/իրավաբանական գրադարանների գծով վերապատրաստման հատուկ դասընթաց/

01.1999-05.1999 Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ/սկսնակ դասախոսների համար նախատեսված վերապատրաստման ծրագրով հատուկ դասընթաց/

03.2009-04.2009 «Իրավաբանական կլինիկական կրթություն» ծրագրով հատուկ դասընթացներ՝
Հասթինգսի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ         
Սանտա Կլարայի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Հոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել