«ՀՅԴ-ական փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը ԱԺ ընտրություններից հետո չի ցանկանում շարունակել աշխատանքը Շիրակի մարզպետարանում: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ-ին և Շիրակի մարզպետարանին մոտ կանգնած armtimes.com-ի աղբյուրները: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուր Վարագյանը ցանկանում է վերադարձնել Գազպրոմի իր նախկին պաշտոններից որևէ մեկը՝ «Գազպրոմ Արմենիա» -ի Շիրակի ԳԳՄ-ի տնօրեն կամ Արթիկի գազի ՏՏ-ի պետը:
 
2017-ին Վարագյանը հրաժարվեց պաշտոնից, քանի որ ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն ուներ: Այդ նպատակով Վարագյանը նույնիսկ ՀՀԿ-ից դուրս եկավ և դարձավ դաշնակցական: Բայց ոչ ՀՅԴ-ի և ոչ էլ, առավել ևս՝ Վարագյանի հույսերը չարդարացան: ՀՅԴ-ն հույս ուներ, որ Վարագյանը կուսակցության համար պետք է միայնակ, իր ուժերով 10 հազարից ավելի քվե ձեռք բերեր, բայց նա ստացավ 1068 քվե: Իրենց հաշվարկների մեջ սխալված ՀՅԴ-ականները այժմ չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել»,-գրում է թերթը:
 
Այս մասին առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել