«Վարչապետի հայտարարած օպտիմալացումների և կրճատումների ալիքը հասել է հարկային: ՊԵԿ-ում վերջերս աշխատակիցներին փաստաթուղթ են ստորագրել տվել, ըստ որի՝ մինչև հունիսի 15-ը պատրաստ լինեն աշխատանքից ազատման կամ պաշտոնի իջեցման: Դրանից հետո հարկայինում «մեռելոցային» տրամադրություններ են: Քննարկումներ կային, թե տարածքային տեսչությունները կրճատվելու են, Երևանում կլինի մեկ կենտրոնական տեսչություն, մարզային տեսչություններն էլ կմիավորվեն, կստեղծվեն հյուսիսային, հարավային տեսչություններ: Այժմ հարկայինում կրքերը հանդարտվել են, աշխատակիցները բարձր տրամադրություն ունեն, քանի որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն առայժմ կասեցրել է կրճատումների ծրագիրը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել